Թոմ Քրուզը պարաշյուտով էքստրեմալ ցատկեր է կատարել նոր ֆիլմի համար

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը պարաշյուտով մի շարք էքստրեմալ ցատկեր է կատարել «Առաքելությունն անիրագործելի է. Հետևանքներ» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ:

Ինչպես նշում է lenta.ru-ն, էքստրեմալ կադրերը հրապարակվել են Paramount Pictures կինոընկերության յութուբյան ալիքում:

Աղբյուրը մանրամասնում է, որ դերասանը մի քանի երեկո շարունակ ցատկել է 7 կմ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից: Ինչ վերաբերում է պարաշյուտին, ապա Քրուզն այն բացել է գետնից 600 մ բարձրության վրա:

Հավելենք, որ 55-ամյա դերասանը նկարահանվում է մարտաֆիլմերում ու էքստրեմալ հնարքների մեծ մասն ինքնուրույն է կատարում:

Աղբյուրը՝ tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed