Թողարկվել է Վինի Թուխի մասին նոր գիրք, որը նվիրված է արջուկի և Էլիզաբեթ 2-րդ թագուհու 90-ամյակներին

Մեծ Բրիտանիայում թողարկվել է Վինի Թուխի արկածների մասին նոր նկարազարդ գիրք, որը նվիրված է միաժամանակ երկու 90-ամյա հոբելյանների` անձամբ հեքիաթային հերոսի և Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պատահական չէ, որ գիրքը կոչվում է «Վինի Թուխը և թագավորական ծննդյան օրը»: Հեղինակը Ջեյն Ռիորդանն է, իսկ նկարիչ-նկարազարդողը Մարկ Բերգեսը:

Գործողության վայրերից մեկն էլ դարձել է Բուքինգհեմյան պալատը, ուր Վինի Թուխն իր տիրոջ` Քրիստոֆեր Ռոբինի, ինչպես նաև խոզուկի և ավանակի հետ գնում է թագուհուն 90-ամյակի առթիվ նվեր մատուցելու համար:

Գրքի հերոսների թվում է նաև թագուհու ծոռը` արքայազն Ջորջը: Նրա անունը գրքում չի նշվում, սակայն պատկերազարդումներից դժվար չէ կռահել, որ նրա մասին է խոսքը:
Վինի Թուխի մասին առաջին գիրքն անգլիացի գրող Ալան Ալեքսանդր Միլնը թողարկել է 1926թ. հոկտեմբերին, այսինքն` կես տարի անց, երբ ապրիլի 21-ին լույս աշխարհ է եկել Էլիզաբեթ թագուհին։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Թողարկվել է Վինի Թուխի մասին նոր գիրք, որը նվիրված է արջուկի և Էլիզաբեթ 2-րդ թագուհու 90-ամյակներին”

Leave a Reply

Your email address will not be published.