«Թթի փառատոն»՝ Գորիսում

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում  հուլիսի 4-ին ավանդական դարձած «Թթի փառատոնին» սյունեցիներն ու հյուրերը թութ ու թթի օղի համտեսեցին։ Փառատոնին ներկա էին հյուրեր Հայաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաեւ արտերկրից։

Սյունիք ժամանածներն առավոտյան մասնակցեցին թութ թափելու արարողակարգին, օղու պատրաստման գործընթացին, ապա համտեսեցին գորիսյան թթի օղի։ Այնուհետեւ հյուրերը քաղաքի կենտրոնում` փառատոնի անցկացման վայրում ծանոթացան Սյունիքի քաղաքային և գյուղական համայնքների ճաշատեսակներին, մրգերին, որոնք տարբեր տաղավարներով ներկայացնում էին հենց համայնքներից ժամանած սյունեցիները։

Պետք է նշել, որ փառատոնը նախաձեռնել է Գորիսի քաղաքապետարանը, իսկ քաղաքապետն իր խոսքում նշեց, որ այս փառատոնը հնարավորություն կտա Գորիսը ներկայացնել լավագույն ավանդույթներով:

Փառատոնն ուղեկցվեց հայկական ժողովրդական երգ-պարով, ազգային տարազների ցուցադրությամբ, մրցանակաբաշխությամբ:

Տարածել`
Share

Tags

You may also like...