Թե ինչպես ընկավ Կարսը. Հուշապատում

Հայաստանի տաղանդավոր և մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանի և Աշխարբեկ  Քալանթարի հետ մենք երրորդ անդամն էինք Հայաստանի Հանրության Պահպանության Կոմիտեի, լինելով միևնոյն ժամանակ նորաբաց համալսարանի պատմա-լեզվաբանական ֆակուլտետի հայ արվեստի ուսուցչապետ։ Գիտական աշխատանքի մեծ ասպարեզ էր բացուած մեր առաջ։

Ամառը եղել էինք Անիում Թամանյանի հետ, կազմակերպել էինք հնագիտական արշավի խմբեր, ծրագրել էինք ճարտարապետ-արվեստագետ-հնախույզ  Թորոս Թորամանյացին նշանակել Անիի ավերակների հսկիչ, շինելով քաղաքի պարիսպներից դուրս ընդարձակ բնակարան և հյուրանոց գիտական աշխատաւորների և այցելուների համար։

Հայագետ պրոֆ. Նիկողայոս Մառի, նորա աշակերտ  Հովսէփ Օրբելիի ներկա նախագահը Գիտությանց Ճեմարանի Հայաստանի ճուղի և  այլ աշխատակիցների օգնությամբ պեղումներից հանված իրերը դասավորուած էին երկու շենքերի մեջ։ Թեև  1918 թուին հայ-տաճկական թուրքական պատերազմի ժամանակ Անի գյուղի թուրքերը մեծ վնաս էին պատճառել թանգարաններին, հատկապես յախճապակեայ անօթները փշրելով եւ ձորը թափելով, բայց Աշխարբեկի աշխատությամբ մասամբ հավաքված էին նրանք։ Նոր պեղումները նոր, մշակութային հարստություններ կբերեին։

 

 

Շարունակությունը կարդացեք այստեղ

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...