Թեյլոր Սվիֆթը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Տարվա ալբոմի», Էդ Շիրանը՝ «Լավագույն երգի» համար

Ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «1989» ալբոմի համար, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով միջոցառման Twitter-ի էջը:

«Լավագույն երգի» համար «Գրեմմի» մրցանակի է արժանացել բրիտանացի երգիչ Էդ Շիրանը։

24-ամյա երգչին մրցանակը հանձնել է 25 անգամ «Գրեմմի» մրցանակի արժանացած երգիչ Սթիվի Ուանդերը։

Շիրանից բացի՝ այդ անվանակարգում ներկայացված են եղել Քենդրիկ Լամարը՝ «Alright» երգով, և Թեյլոր Սվիֆթը՝ «Blank Space» երգով։

Իր հերթին ռեփեր Քենդրիկ Լամարն արժանացել է չորս մրցանակի։ Լամարը ներկայացված է եղել 11 անվանակարգերում։ Նա հաղթել է լավագույն «ռեփ երաժշտության» և այդ ժանրում լավագույն կատարման համար, նա մրցանակ է ստացել նաև «These Walls» երգի համար, ինչպես նաև կիսել է մրցանակը Թեյլոր Սվիֆթի հետ «Bad Blood» երաժշտական տեսահոլովակի համար։

ԱՄՆ Սպիտակ տանը մեկնաբանել են միջոցառումը և աջակցություն են հայտնել անձամբ Քենդրիկ Լամարին և այն երաժիշտներին, ովքեր աշխատում են ավելի լավ աշխարհ ստեղծելու ուղղությամբ։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Թեյլոր Սվիֆթը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Տարվա ալբոմի», Էդ Շիրանը՝ «Լավագույն երգի» համար”

Leave a Reply

Your email address will not be published.