Թեհրանում բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը

ՀՀ անկախության հռչակման 25-ամյա տարեդարձի նվիրված այսօր` մայիսի 11-ին «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը բացեց «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը Թեհրանի «Արարատ» մշակութային միությունում:

QM7YFtj

«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսի հեղինակ և կազմակերպիչ Պավել Սարգսյանն իր  բացման խոսքում շնորհակալություն հայտնեց  Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը,  ՀՀ մշակույթի նախարարությանն աջակցության համար և Հայ-Իրանական արդյունաբերական պալատի նախագահ՝ Լևոն Ահարոնյանին, որի շնորհիվ  ֆինանսավորել էր ցուցահանդեսի կազմակերպումը:

LSg3ZWZQxHczA8  ZlJcqMT 3CqfPbc

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության 1990-2016 թվականների ընթացքում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ իրադարձությունների ժամանակագրությունը: Վերջիններս ներկայացվում են մեկ կամ երկու լուսանկարի տեսքով և տեքստային հավելվածով:

Dwh0tlv

Ավելի քան 160 լուսանկար ներկայացվում են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով:

hBgdiSL

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 20-ը 2017թ. Թեհրանի «Արարատ» մշակութային միությունում՝ Ջոմհուրի պ., Նոբահար փող., 17 հասցեով (հեռ.՝ +98-21-66701525):

k2YpMMsRsmHluP

Հիշեցնենք, որ ցուցահանդեսն անցնող տարի՝ 2016-ին, առաջին անգամ բացվել է Երևանում (Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում), ապա ներկայացվել է Լոս- Անջելեսում (Գելնդելի քաղաքապետարանի ճեմասրահում) և Փարիզում (9-րդ շրջանի քաղաքապետարանում), 2017թ. Մոսկվայում (Հայկական եկեղեցական համալիրի Տապան թանգարանում) և Թեհրանի ցուցահանդեսից հետո այն կներկայացվի Բեյրութում՝ հունիսի սկզբին:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed