Ուրուգվայի Հիշողության թանգարանում բացվում է «Անի. ժամանակի վեհ ստվերը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը

Ուրուգվայի Հիշողության թանգարանում հոկտեմբերի 31-ին բացվում է «Անի. ժամանակի վեհ ստվերը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկացնում է  cooltivarte.com-ը` բացման արարողությունը կուղեկցվի պարային-երաժշտական միջոցառմամբ` մաեստրո Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ:

«Հայոց թագավորության մայրաքաղաք Անին` քառասուն դռների, հարյուրավոր պալատների և հազար  ու մի եկեղեցիների քաղաքը, հավասարապես մեծ նշանակություն է ունեցել իր ժամանակի քաղաքների` Կոստանդնուպոլսի, Բաղդադի, Կահիրեի հետ», –  ասել է ցուցադրության համակարգող Լարա Երկանյանը:

Ցուցադրության կազմակերպմանն աջակցել են Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարար, Հայաստանի պատվավոր հյուպատոս  Ռուբեն Աբրահամյանը և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Քելենջյանը:

Ցուցադրությունը բաց կլինի մինչև նոյեմբերի 30-ը:

Տարածել`
Share

You may also like...