Թարգմանիչ Սամվել Մկրտչյանը հրատարակել է 5 մեծարժեք գիրք

Գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրատարակել և վաճառքի է հանել հայերեն և անգլերեն լեզուներով համաշխարհային գրականության 5 մեծարժեք նմուշ: Դրանք են՝ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը՝ արդեն 3-րդ հրատարակությամբ և նոր դիզայնով, Էզրա Փաունդի «Տեսանող աչքը»՝ հայերեն թարգմանությամբ, Է.Է. Քամինգսի «42 բանաստեղծություն», «Անգլիական և ամերիկյան բանաստեղծություն» գործերը՝ հայերեն թարգմանությամբ և Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հատընտիր ժողովածուն՝ անգլերենով՝ իր թարգմանությամբ:
Այս մասին տեղեկանում ենք Սամվել Մկրտչյանի պաշտոնական կայքից:

Տարածել`
Share

You may also like...