Թանգարանում կան ցուցանմուշներ, որոնք վնասվել են անհամապատասխան ջերմաստիճանի պատճառով

Ախալքալաքի գավառագիտական թանգարանը  վերանորոգման փուլում է, այս մասին տեղեկացնում է jnews.ge կայքը:

Ըստ տեղեկությունների վերանորոգման աշխատանքները սկսվել են այս տարվա սեպտեմբերից՝ վերանորոգվել է թանգարանի տանիքը, շենքը նաև գազաֆիակցվում է , և վերանորոգվել են թանգարանի յոթ սենյակ:

Թանգարանի տնօրեն Սեդա Համբարյանի խոսքով՝ թանգարանում կա 4000-6000 ցուցանմուշ, այդ թվում՝  գրքերը:

Նա նշել է նաև, որ թանգարանում կան ցուցանմուշներ, որոնք վնասվել են անհամապատասխան ջերմաստիճանի պատճառով:

«Մենք միշտ ասում էինք, որ թանգարանը չունի պայմաններ բնականոն աշխատանքի համար, որ թանգարանի ցուցանմուշները կվնասվեն: Վերջապես, այս տարի ամեն ինչ լավ կլինի », – ասել է Ախալքալաքի Շրջանային վարչության մշակութային ծառայության, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդների հարցերով պետ Վալերի Ստելմաշովը:

Ստելմաշովի խոսքով՝ տեղի բյուջեն անընդհատ չի հատկացնում ֆինանսական միջոցներ ցուցանմուշներ ձեռք բերելու համար, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է գտնել միջոցներ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed