Ընկերները սգում են Անտոն Ելչինի մահը.

Արդեն հայտնել ենք, որ երեկ  27 տարեկանում ավտովթարից մահացել է ռուսական արմատներով ամերիկացի դերասան Անտոն Ելչինը։

Նա պայմանավորվածություն է ունեցել ընկերների հետ, բայց երբ ուշացել է, ըկերները եկել են նրա հետևից ու գտել մահացած։

Հիշեցնենք, որ դերասանի հայտնի ֆիլմերից են«Աստղային ճանապարհ»-ը և «Ալֆա դոգը»։

Նրա գործընկերները, հայտնի մարդիկ սգում են դերասանի մահը, գրառումներ են կատարել սոցցանցերի էջերում։

Քրիս Եվանս

Հոգիս դատարկվել է, ինչ լսեմ եմ Անտոնի մահվան լուրը։ Նա ուշադիր էր, բարի, տաղանդավոր։ Իմ աղոթքներն ու մտքերը  նրա հետ են։

Ստիվեն Քինգ

Սարսափելի է նման լուր լսելը։ Անչափ տաղանդավոր դերասանի անժամանակ մահ։

Էմիլ Հիրշ

Ես չեմ կարողանում հավատալ, որ Անտոնը հեռացավ մեզանից։ Իսկական ընկեր ու իսկական արտիստ։

Օլիվիա Ուայլդ

Անտոնն իսկապես բարի էր, տաղանդավոր։ Ես երբեք չեմ մոռանա նրա հմայիչ ժպիտը։

Լինդսեյ Լոհան

Նրա գեղեցիկ կյանքն ավարտվեց։ Փայլուն դերասան ու հիանալի ընկեր։

Աննա Կենդրիկ

Անտոլ Ելչին՝ ինչպիսի տաղանդ, ինչ ցավալի կորուստ։

Գիլերմո Դել Տորո

Հմայիչ, համեստ, տաղանդավոր, ես շոկի մեջ եմ։

Միլա Յովովիչ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed