«Ընկերները» բոլոր ժամանակների լավագույն սերիալ է ճանաչվել

Ամերիկյան The Hollywood Reporter պարբերականը սոցհարցում է անցկացրել հոլիվուդյան ֆիլմերի ստեղծման աշխատանքներում երբևէ ներգրավված 2.800 մարդու շրջանում` խնդրելով հայտնել իրենց սիրած սերիալը։

Ինչպես նշում է gazeta.ru-ն, սոցհարցման արդյունքների համաձայն՝ բոլոր ժամանակների լավագույն սերիալ է ճանաչվել հանրահայտ «Ընկերները» (Friends): Այն հեռարձակվել է NBC հեռուստաալիքով` 1994-2004թթ.:

Երկրորդ տեղը զբաղեցրել է 2008-2013թթ. ցուցադրված BREAKING BAD սերիալը, որին հաջորդում է 1993-2002 թթ. հեռարձակված «Գաղտնի նյութեր» (X Files) հեռուստանախագիծը։

Աղբյուրը մանրամասնում է, որ բոլոր ժամանակների լավագույն սերիալների առաջին տասնյակում տեղ են գտել «Գահերի խաղը», «Սոպրանոների կլանը», «Սիմփսոնները», «Ես սիրում եմ Լյուսիին» սերիալները։

Տարածել`
Share

You may also like...