Ընթերցումներ. Բարի մարդը

Փողոցի լուսավորության համար լապտերասյուն տեղադրեցին: Որոշ մարդիկ ուրախացան, որ փողոցի մութ մասն այսուհետ լուսավոր է լինելու, և այլևս ոչ ոք չի սայթաքի մթության մեջ: Իսկ մյուսները զայրացան՝ մտածելով, որ եթե լապտերը հանգի, ապա մարդիկ մթության մեջ կվնասվեն՝ գլուխները սյանը հարվածելով:

«Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը՝ չարն է բխեցնում. Որովհետև սրտի ավելցուկից է, որ խոսում է նրա բերանը» (Ղուկ. 6:48)

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed