Ընթերցանությունն օգնում է ավելի լավ հասկանալ մարդկանց
Նյու Յորքի (ԱՄՆ) Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցից Դեյվիդ Քիդդը (David Kidd) և Էմանուել Կաստանոն (Emanuele Castano), ինչպես գրում է Science ամսագիրը, մի հետաքրքիր հետազոտություն էին ձեռնարկել: Նրանք ցանկանում էին պարզել, թե ինչպես է ընթերցանությունն օգնում ավելի լավ հասկանալ այլ մարդկանց և թե հատկապես ինչպիսի գրականություն է անհրաժեշտ կարդալ, որպեսզի կարողանաք թափանցել դիմացինի ներաշխարհ, առանց նրա հետ առնչություն ունենալու:
Հետազոտության հեղինակներն իրենց հետազոտության համար առանձնացրել էին 3 ժանրի գրքեր` գեղարվեստական գրականություն, ժամանցային գրականություն և նանո-ֆիքշն (վերջինիս մեջ են մտնում գիտա-հանրամատչելի ստեղծագործությունները, գրաքննադատությունը, «գործնական» գրականությունը և նմանատիպ այլ ստեղծագործություններ), որոնք էլ որ պետք է կարդային փորձարկումների մասնակիցները:
Հետազոտությունը բաղկացած էր 5 փուլից, որոնց ընթացքում մասնակիցները կարդում էին կարդում էին այդ ընտրված ժանրերից մեկին պատկանող գրքերը, իսկ փորձերից մեկի ժամանակ էլ վերջիններիցս խնդրում էին որոշել, թե ինչ զգացմունքներ են արտահայտում դերասանների միայն աչքերի սև-սպիտակ լուսանկարները:
Բոլոր 5 փորձարկումները ցույց տվեցին, որ այն մասնակիցները, որոնք կարդացել են գեղարվեստական գրականություն, ավելի լավ են առաջադրանքը գլուխ բերում, իսկ մյուս ժանրերի գրականություն կարդացողների արդյունքները չէր տարբերվում իրարից: Գիտնականները գեղարվեստական գրականության նման ազդեցությունը բացատրում են նրանով, որ այն, ի տարբերություն ժամանցային գրականության, ընթերղոցից պահանջում է ինտելեկտուալ աշխատանք և ստեղծագործական միտք, միևնույն ժամանակ հետաքրքրություն է առաջացնում այլ մարդկանց ներաշխարհը ուսումնասիրելու մեջ:
անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյան