Է. Միլիտոնյանը մրցանակներ հանձնեց տարվա լավագույն գրքերի հեղինակներին. լուսանկարներ

Տեղի ուենցավ ամենամյա գրական աենակարևոր իրադարձություններից մեկը՝ Հայաստանի գրողների միության մրցանակաբաշխությունը Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում:

ՀԳՄ նախագահը մրցանակներ հանձնեց տարվա լավագույն գրքերի հեղինակներին. Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին (պոեզիա) արժանացել է Գագիկ Սարոյանը՝ «Բացիկներ» գրքի համար:

Լևոն Շանթի անվան մրցանակին (դրամատուրգիա) արժանացել է դրամատուրգ, հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանը` «Թեթև տարեք» պիեսների գրքի համար:

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակին (գրականագիտություն, գրաքննադատություն) արժանացել է Ֆելիքս Բախչինյանը` «Խավարին չհավատալու, խավարին չտրվելու պոեզիան» գրքի համար:

Վախթանգ Անանյանի անվան մրցանակին (մանկական գրականություն) արժանացել է Հակոբ Մուշը` «Հեքիաթներ թղթե ինքնաթիռից» գրքի համար:

Հովհաննես Թումանյանի անվան մրցանակին (գրական վաստակի համար) արժանացել է Ավիկ Իսահակյանը՝ «Վերնատան» զավակները», եւ Սուսաննա Հովհաննիսյանը՝ «Հովհաննես Թումանյան» գրքերի համար:

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակին (հրապարակագրություն) արժանացել է Նանեն՝ «Վերջին երանին» գրքի համար: Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակին (թարգմանական գրականություն) արժանացել է Շ. Մկրտչյանը` Ֆերնանդո Պեսսոա «Քնարերգություն» գրքի համար:

Արձակի ժանրում ոչ ոք մրցանակի չի արժանացել:

Է. Միլիտոնյանն ասաց, որ սա ամենակարևոր մրցանակաբաշխություններից է, արժևորեց Ավիկ իսահակյանի աշխատանքը, գնահատանքի խոսք ասաց մասնավորապես դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի պիեսների և թատերական ակտիվ գործունեության մասին, նշեց, որ Գյումրիից է շնորհալի պոետ Գ. Սարոյանը:

Տարածել`
Share

You may also like...