Էրմիտաժը զբաղվելու է արվեստի սև շուկայի հետազոտությամբ

Պետական Էրմիտաժը ծրագրում է հետազոտել մշակութային արժեքների սև շուկան, որպեսզի հասկանան, թե ինչպես կարելի է կանխել  հնագիտական և գեղարվեստական հուշարձանների անօրինական առևտուրը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս նախաձեռնության մասին հայտարարել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ռուս-գերմանական ֆորումի ժամանակ:

«Մենք կսկսենք Ռուսաստանում ուսումնասիրել  արվեստի սև շուկան, քանի որ միայն ուսումնասիրության միջոցով հնարավոր է պարզել, թե ուր են գնում և որտեղ են հայտնվում, և մտածել ոչ ոստիկանական լուծումներ այս ոլորտում, մշակել ինչ-որ  առաջարկություններ կոլեկցիոներների համար»,- նշել է նա:

Հնագիտական գտածոները  հիմնականում հափշտակում են ահաբեկիչները: Գերմանացի պրոֆեսոր Մարկս Հիլգերտն իր զեկույցում նշել է, որ ինտերնետ-աճուրդներում ներկայացված արվեստի առարկաների միայն 0,1 տոկոսն ունեն թույլտվության փաստաթղթեր, մնացածն անօրինական են:

 Աղբյուր` Panorama.am

Տարածել`
Share

You may also like...