Էրիկ Ռավելոյի «Los intocables» շարքը
Լուսանկարիչ Էրիկ Ռավելոն ստեղծել է լուսանկարների մի շարք, որն անվանել է Los intocables: Շարքը ցույց է տալիս երեխաների իրավունքների ոտնահարումը և ունի սոցիալական ուղղվածություն: Ֆոտոշարքում պատկերված են սեփական դժբախտությունների և խնդիրների պատճառ դարձած մարդկանց մեջքին «խաչված» երեխաներ: Օրենքի համաձայն` երեխաների իրավունքներն անձեռնմխելի պիտի լինեն, սակայն ոչ միշտ է իրականությունը համապատասխանում տրամաբանությանը: Ռավելոյի ֆոտոնախագծի հետ ներկայացվել է նաև թեմային համապատասխան տեսահոլովակը:
անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի
Սա էլ ֆոտոշարքը.
- Previous Սյուրռեալիզմը լուսանկարներում. Կայլ Թոմփսոն
- Next Հայաստանը մասնակցել է Պեկինի առաջին միջազգային լուսանկարչական բիենալեին