«Էրեբունի-Երևան 2797»-ին մայրաքաղաքին ողջունել են նաև հայաստանաբնակ ազգային համայնքները

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունների շրջանակներում Կարապի լճի բեմահարթակին այսօր ազգային փոքրամասնությունների համույթների ու անհատ կատարողների ներկայացուցիչների ողջույն-համերգն էր, որին մասնակցել են տարբեր ազգությունների՝ երևանաբնակ, ինչպես նաև Հայաստանի մարզերից եկած 11 ազգային համայնքների համույթներն ու անհատ կատարողներ։

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ազգային համայնքների ներկայացուցիչների խոսքերով՝ իրենց ելույթը ոչ միայն ողջույնի խոսք է մայրաքաղաք Երևանին, այլ նաև ժողովուրդների բարեկամության ու ազգային մշակույթների երկխոսության յուրօրինակ հարթակ, որն «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը ամեն տարի կարևորում է։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Էրեբունի-Երևան 2797»-ին մայրաքաղաքին ողջունել են նաև հայաստանաբնակ ազգային համայնքները”

Leave a Reply

Your email address will not be published.