«Էտյուդ» փառատոնի ժյուրին հիացած է

«Ազատ ,խաղաղ,ջինջ ու շշմելու»: Այսպես բնորոշեց  «Էտյուդ» հանրապետական մանկապատանեկան առաջին մրուցույթ-փառատոնի նկարչության երկրորդ փուլը, ժյուրիի անդամ՝  գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Համլետ Ասատրյանը:

Առաջին՝  նախընտրական փուլին ներկայացված 268 նկարներից ընտրված 97 նկարների հեղինակները  հոկտեմբերի 23-ին  մասնակցեցին փառատոնի մրցութային փուլին և տեղում նկարեցին ժյուրիի հանձնարարած «Աշուն» թեմայով:

Ավետ Տերտերյանի անվան թիվ 4 դպրոցի աշակերտ՝ Արտյոմ Հակոբյանը, մեզ պատմեց, որ նկարել է տերևաթափ: Մեր այն հարցին, թե ինչ նպատակով է մասնակցում մրցույթին նշեց, որ եկել է ուժերը փորձելու և մրցելու իր հասակակիցների հետ:

Գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Համլետ Ասատրյանը իր խոսքում նշեց, որ չնայած հանձնարարված էր ազատ թեմա, 8-ից բարձր տարիքային խմբերը չարդարացրին սպասելիքները,  փոխարենը մինչև 8 տարեկան երեխաները հրաշք էին: Գեղանկարիչը նաև հույս հայտնեց, որ Էտյուդ փառատոնը շարունակական կլինի:

97  սկսնակ նկարիչները մրցեցին  մի շարք նոմինացիաների համար, իսկ հաղթողների անունները  կհրապարակվեն  նոյեմբերի 4- ին ԵՊՀ դահլիճում  կայանալիք մրցանակաբաշխությանը:

 

Հեղինակ՝  Ինեսսա Սիրեկանյան

Լուսանկարը՝ Անի Մնացականյանի

Տարածել`
Share

You may also like...