Էստոնացիներն սկսել են հագուստ պատրաստել խորհրդային ծածկոցներից

Էստոնացի դիզայներ Մարիտ Իլիսոնը վերնազգեստի հավաքածու է ստեղծել խորհրդային հին ծածկոցներից: Այս մասին հայտնում է ոճաբանի կայքը:
Իր Longing for Sleep «Քնել եմ ուզում» անվանումը հավաքածուն ստացել է Չեխովի համանուն պատվածքի պատվին ու ասոցացվում է ձմռան հետ , երբ ամբողջ օրն ուզում ես անկողնում անցկացնել ՝ծածկոցով փաթաթված: Այդ ժամանակաշրջանը փոխանցելու համար էստոներենում ու ֆիններենում հատուկ բառ կա kaamos, հայտնում է Lenta –ն :
Հավաքածուում ներկայացված են տարբեր գույների վերարկուների մի քանի մոդելներ : Դրանք զարդարված են ուլունքներով: Հագուստի գները հասնում են 2 հազար եվրոյի:
Իլիսոնը զբաղվում է կոնցեպտուալ արվեստով , իսկ ծածկոցների մտահղացումը կյանքի կոչելու համար նրանից 10 տարի է պահանջվել : 2014 թ. դիզայները ստացել է Vogue TALENT 2014 մրցանակը ու հաղթել Hyeres Fashion & Photography Festival մրցույթում:
- Previous «Քոչարի. Ավանդական խմբապար» հայտը քննարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստում
- Next Պատերազմ և խաղաղություն. Գունդուզ Ագաև