Էջմիածնի Մայր տաճարի պեղումները՝ 1958 թվականին

Ամերիկյան «Լայֆ» ամսագրի ֆոտոլրագրող Հովարդ Սոչուրեկը 1958 թվականին եղել էր Հայաստանում և ամսագրի համար մի ուշագրավ ֆոտոշարք պատրաստեց Էջմիածնի վանքային կյանքի առօրյայից: Ներկայացվող լուսանկարում պատկերված է Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանում իրականացվող հնագիտական պեղումներից մի դրվագ: Նշենք, որ 1950-ականների երկրորդ կեսի պեղումների ընթացքում Էջմիածնի տաճարի այժմյան կառույցի տակ հայտնաբերվեցին ավելի հին տաճարի հիմքեր և մնացորդներ:

 

Գրառումը ՝ Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...