Էջմիածին քաղաքի գեղարվեստի դպրոցը էջմիածինցիների համար այսօր վերաբացվեց նոր տեսքով

Էջմիածին քաղաքի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը վերանորոգված տեսքով վերաբացվեց այսօր՝ քաղաքի տոնի առթիվ։ Այս դպրոց ներկայումս հաճախում են 215 աշակերտներ` 7-ից 15 տարեկան, բայց դպրոցը կարող է ընդունել մինչև 300 երեխայի։

«Այս տարիների ընթացքում քաղաքապետի աջակցությամբ հիմնովին վերանորոգվել է դպրոցը, և այս տարի անգամ մեկ դասարան է ավելացվել, որտեղ երեխաները հնարավորություն ունեն սովորելու գեղանկարչություն»,-ասաց նա։

Նշենք, որ դպրոցի 11 ուսուցիչները դասավանդում են գեղանկարչություն, դեկորատիվ կիրառական արվեստ, քանդակագործություն, արվեստի պատմության առարկաներ։

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի ուսմասվար Կարինե Գարաքյանը, դպրոցի աշակերտները մասնակցում են բազմաթիվ մրցույթների ու ցուցահանդեսների և ունենում հաջողություններ։

«Մենք երեխաների աշխատանքները ուղարկում են արտերկիր, որպեսզի մասնակցեն մրցույթների ու ստանում են նրանց պատվոգրերը, մրցանակները»,-ասաց նա:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Էջմիածին քաղաքի գեղարվեստի դպրոցը էջմիածինցիների համար այսօր վերաբացվեց նոր տեսքով”

Leave a Reply

Your email address will not be published.