Էմանուիլ Ճգնավորյանը 2-րդ տեղն է զբաղեցրել Յան Սիբելիուսի անվան ջութակահարների 11-րդ մրցույթում

Ավստրիահայ ջութակահար Էմանուիլ Ճգնավորյանը Յան Սիբելիուսի անվան ջութակահարների 11-րդ մրցույթում 2-րդ տեղն է զբաղեցրել՝ արժանանալով 18 հազար եվրո պարգեւի։
20-ամյա տաղանդավոր երաժիշտը նաեւ արժանացել է 3000 եվրո հատուկ մրցանակի Սիբելիուսի կոնցերտի լավագույն կատարման համար, գրում է Strad-ը։
Էմանուիլ Ճգնավորյանը ծնվել է 1995թ. Վիեննայում։ Նա ուսանել է Վիեննայի երաժշտության եւ կատարողական արվեստի համալսարանում։ «Երաժշտությունից բացի, իմ մյուս մեծ կիրքը ֆուտբոլն է։ Ես Մադրիդի «Ռեալի» մեծ երկրպագու եմ»,- ասել է Ճգնավորյանը Yle Klassinen-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ առաջին տեղը մրցույթում զբաղեցրել է 25-ամյա ամերիկուհի ջութակահար Քրիսթել Լին։