Էլվիս Փրեսլիի ոսկե դաշնամուրն աճուրդի կհանեն

Ռոք-ըն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի ոսկե դաշնամուրը նոյեմբերին աճուրդի կհանվի: Julien աճուրդի կազմակերպիչները հույս ունեն երաժշտական գործիքի համար ավելի քան կես միլիոն դոլար ստանալ:

Էլվիսն այդ դաշնամուրը նվագել է Գրեյսլենդի իր առանձնատանը: Երաժիշտն այն գնել է 1955 թվականին, առանց ոսկե ծածկույթի, մորը նվիրելու համար: Մոր մահից հետո Էլվիսի կինը՝ Պրիսցիլան, 1968 թվականին՝ իրենց ամուսնության առաջին տարեդարձի առիթով, որոշել է գործիքը զարդարել ոսկու շերտով: Դաշնամուրն աճուրդի է հանել անանուն սեփականատերը:

Julien-ի աճուրդում կներկայացվի նաեւ Beatles-ից Ռինգո Սթարի թմբուկի կաշին, որը խումբն օգտագործել է ամերիկյան առաջին ելույթների ժամանակ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Էլվիս Փրեսլիի ոսկե դաշնամուրն աճուրդի կհանեն”

Leave a Reply

Your email address will not be published.