Էլվիս Փրեսլիի ժամացույցը աճուրդում վաճառվել է 1,8 մլն դոլարով

Omega ժամացույցը, որը պատկանել է  ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիին, Ժնևի Phillips աճուրդում վաճառվել է 1,8 մլն դոլարով: Այս մասին տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝  հղում անելով Bloomberg-ին:

1960-ականների թողարկված Omega ժամացույցը  Փրեսլիին նվիրել է RCA Records ձայնագրման ստուդիան, երբ նրա ձայնագրությունների վաճառքը հասել է 75 մլն-ի: Ժամացույցի հակառակ կողմում համապատասխան գրություն է գրված: Ժամացույցը պատրաստված է 18-կարատանի սպիտակ ոսկուց:

Նշվում է, որ Փրեսլին ժամացույցը տվել է ներկայիս տիրոջ հորեղբորը՝ փոխանակելով նրա Hamilton-ի հետ, որը նույնպես ադամանդներով է զարդարված:

 

Աղբյուրը` panorama.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed