Էլթոն Ջոնը կհեռանա բեմից

Գրեթե կեսդարյա բեմական կյանք ունեցող բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը աստիճանաբար մոտնում է իրստեղծագործան մայրամուտին: Բրիտանական աղբյուրների  հաղորդմամբ երգիչը կարող է դադարեցնել համերգային գործունեությունը:

70-ամյա արտիստն անպայման հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

Նշենք, որ դեռևս անցյալ տարի նա դարձյալ վերակենդանացման բաժանմունքում է եղել`պայքարել  բակտերիալ վարակի դեմ:

Հիշեցնենք, որ մի առիթով երգիչը ասել է.

«Ուրախ եմ հայտնել «Խոստում» ֆիլմի ցուցադրության մեկնարկի մասին: Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է, որն իրագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն, ինչ կատարվել է հայերի հետ, սարսափելի է: Դա սխալ էր: Եկեք կատարենք այդ մասին երբեք չմոռանալու խոստումն ու պաշտպանենք մարդու իրավունքները, ուր որ լինենք»,-գրել է Էլթոն Ջոնը:

Ավելի վաղ աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: «Ոչ ոք չի մոռացվում, և դա այն է, ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության դեպքում»,- Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հաղորդմամբ՝ ասել է բրիտանացի երգիչը դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed