Էլթոն Ջոնը հանդես է եկել ԱՄՆ-ում հեղինակային իրավունքների օրենքի փոփոխման օգտին

Ամենաքիչը 180 երաժիշտ և երաժշտական խումբ ԱՄՆ-ի Կոնգրես ուղարկված պետիցիա է ստորագրել հեղինակային իրավունքների մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու համար,-գրում է tert.am-ը՝ հղում անելով Pitchfork պարբերականին։

Պետիցիայի ստրոգրողների թվում է Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան և Ձայնագրության արվեստի ու գիտության ազգային ակադեմիան։ Պետիցիան ստորագրել են նաև այնպիսի հայտնի խմբեր, ինչպիսիք են U2, Black Keys, Kings of Leon, Linkin Park, Maroon 5, ինչպես նաև Էլթոն Ջոնը, Փոլ Մաքքարթնին, Լեդի Գագան, Թեյլոր Սվիֆթը և ուրիշներ։

Պետիցիան ուղղված է մի շարք կայքերի աշխատանքի սահմանափակմանը, ինչպիսին օրինակ Youtube-ն է, որը թույլ է տալիս օգտատերերին ներբեռնել և վերբեռնել հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր։

Ինչպես նշվում է պետիցիայում՝ 1998թ-ին ընդունված օրենքը խոշոր տեխնոլոգիական ընկերություններին մեծ շահույթ բերեց՝ թույլ տալով սպառողներին հեռախոսի մեջ ներբեռնել ցանկացած երգ, որը երբևէ ձայնագրվել է։ Այդ կապակցությամբ երաժիշտների եկամուտները կտրուկ նվազում են։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed