Էլդար Ռյազանովին պատրաստվում են դուրս գրել հիվանդանոցից

Ռեժիսոր Էլդար Ռյազանովն իրեն լավ է զգում, նրան մտադիր են դուրս գրել հիվանդանոցից: Այս մասին հայտնել է Առաջին քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Սվետան, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ամեն ինչ լավ է, շուտով դուրս ենք գրելու … Նա իրեն լավ է զգում »,- պատմել է Սվետան: Դուրս գրելու օրը դեռ հայտնի չէ:

Էլդար Ռյազանովը ՝ «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմերի հեղինակը, հիվանդանոց էր տեղափոխվել նախորդ հանգստյան օրերին:

Տարածել`
Share

You may also like...