Էլդար Ռյազանովին շտապ տեղափոխել են հիվանդանոց

Կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը հոկտեմբերի 6-ի երեկոյան շտապ տեղափոխվել է հիվանդանոց: ԽՍՀՄ ժողովրդական արտիստի վիճակը գնահատվում է ծանր: Այս պահին Ռյազանովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ճշգրիտ ախտորոշումը բժիշկները չեն ասում, հաղորդում է Lenta.ru-ն:

Սեպտեմբերի 6-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռյազանովը սրտի կաթված է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Նրա հարազատները հերքել էին այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ խոսքը վերականգնողական բուժման մասին է:

Այս տարվա օգոստոսի 2-ին ռեժիսորը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ արվել է անոթների պրոֆիլակտիկ մաքրում, որից հետո Ռյազանովին դուրս են գրել հիվանդանոցից։

Էլդար Ռյազանովը խորհրդային եւ ռուս կինոռեժիսոր է, սցենարիստ, դերասան, մանկավարժ, հեռուստահաղորդավար, գրող եւ պրոդյուսեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:

Նա հեղինակել է այնպիսի հայտնի ֆիլմեր, որոնցից են «Կառնավալային գիշեր», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Գարաժ», «Կայարան երկուսի համար» ֆիլմերը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Էլդար Ռյազանովին շտապ տեղափոխել են հիվանդանոց”

Leave a Reply

Your email address will not be published.