Էլդար Ռյազանովին հոսպիտալացրել են. նախնական ախտորոշումը՝ կաթված

Ռուսական հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Էլդար Ռյազանովին սրտի կաթվածով հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին հաղորդում է LIFE NEWS-ը:
Շտապօգնություն զանգահարել են ռեժիսորի հարազատները: Նրանք լրջորեն անհանգստանում են նրա կյանքի համար, բայց հույս ունեն, որ բժիշկները կկարողանան օգնել Ռյազանովին: Նրա տուն ժամանած մասնագետները որոշել են Ռյազանովին տեղափոխել Մոսկվայի կլինիկաներից մեկը՝ նախնական սրտի կաթված ախտորոշելով:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Էլդար Ռյազանովին դուրս էին գրել Բակուլյովի անվան ինստիտուտից: Այն ժամանակ նրա առողջական վիճակին հետեւող բժիշկները դրական տեղաշարժ էին նկատել: 87-ամյա ռեժիսորին սրտի անոթների ստենտավորման վիրահատություն էին կատարել:
- Previous Հայերն ու հրեաները՝ միասին. Փարիզում աստղերը ելույթ կունենան ցեղասպանությունների զոհերի հիշատակին
- Next Սթիվեն Սիգալը Մոսկվայի Փառքի ծառուցում իր անվանական աստղն է բացել