Զատկական խոհանոց

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Պահեցողները պահքից շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» խոսքերով, ապա նստում տոնական սեղանի շուրջ։
Այս կերակրատեսակները պետք է լինեն Ձեր Սուրբ Ծննդյան սեղանին.
Ձուկ, չամիչով և չրերով փլավ, տապակած կանաչեղեն, գաթա:
Սուրբ Ծննդյան սեղանից պետք է անպակաս լինի կարմիր գինին։ Կարող եք դնել նաև ընդեղեն ևչրեր:
Ներկայացրեց՝ slaq.am կայքը
Նյութը հրապարակվեց առանց խմբագրման
- Previous Արմեն Ամիրյանը հանդիպել է Գլենդեյլի հայ համայնքին
- Next Կարո Փայլանի Սուրբ Ծննդյան շնորհավորանքը Թուրքիայի մեջլիսից