Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես

hraparak.am-ը գրում է՝

Ս.թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ցուցահանդեսում կներկայացվեն 1988-1990-ական թթ. արցախյան շարժման բնօրինակ պաստառներ (թվով 33), որոնք թանգարանի համապատասխան հավաքածուի մի մասն են կազմում և ձեռք են բերվել 1990-ական թվականներին թանգարանի աշխատակիցների կողմից: Դրանց բովանդակությունը պարունակում է ՀՀ անկախության համար մղված պայքարի ողջ գաղափարախոսությունը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed