Երևանում տեղի կունենա Ֆլամենկոյի երաժշտության և պարի երեկոն:

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության Պատվավոր հյուպատոսությունը ներկայացնում են «Հուշերի փողոց» խորագրով Ֆլամենկոյի երաժշտության եւ պարի երեկոն:

Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ինչպես հայտնում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը, երեկոյին ելույթ կունենա «Օսկար Գուսման» տրիոն (Օսկար Գուսման՝ կիթառահար, Լուկաս Օրտեգա՝ երգ և Կրիստինա Բենիտես՝ պար):

Երեկոյին տրիոն կկատարի «Ալբանիսի համար», «Աղոթք», «Մալագենյա», «Կանյերա», «Այն լողափը», «Լուսաբացը Ալամբրայում», «Լա Մինա փողոցը», «Իմ պատուհանից», «Փողոցներով», «Մարտինետեն եւ Սոլեան Բուլերիասով» ստեղծագործությունները:

 

 

Հեղինակ՝ Ազա Ղասաբյան

Նյութի աղբյուրը՝ iravunk.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed