Երևանում տեղի կունենա կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի մենահամերգը

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20։00-ին, Գաֆեսճէան արվեստի կենտրոնում տեղի կունենա կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի մենահամերգը։

Ժիրայր Շահրիմանյանը ծնվել է Երևանում, երաժիշտների ընտանիքում: Սովորել է Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` պրոֆեսոր Մ. Իսրայելյանի դասարանում:

Միջազգային և հանրապետական բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Ստեղծագործում է սիմֆոնիկ, կամերային, խմբերգային և վոկալ ժանրերում: Ավելի քան 50 ստեղծագործությունների հեղինակ է, որոնք հնչում են ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հոլանդիայում և այլուր: Ստեղծագործությունները հրատարակվում են Հոլանդիայում, Իտալիայում Հայաստանում, ԱՄՆ-ում, մասնավորապես Amalgam Publishing հրատարակչությունում, որի մշտական անդամ է 2014-ից:

11923292_10153254746664563_6006853314559345531_o

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երևանում տեղի կունենա կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի մենահամերգը”

Leave a Reply

Your email address will not be published.