Երևանում տեղի կունենա Արգենտինական ֆիլմերի փառատոն

panorama.am-ը գրում է՝

Սեպտեմբերի 19-23-ը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի Արգենտինյան ֆիլմերի 5-րդ փառատոնը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Դեսպանության կողմից:  Այս մասին տեղեկանում ենք «Արգենտինյան ֆիլմերի V փառատոնը Երևանում» ֆեյսբուքյան էջից:

Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի հեղինակավոր ռեժիսորների ֆիլմեր, այդ թվում` մեկ անիմացիոն ֆիլմ, որոնք կներկայացվեն բնօրինակ լեզվով եւ հայերեն ու անգլերեն ենթագրերով:

Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Սեպտեմբեր 19-ին ներկայացվելու է ռեժիսոր Էրնան Գոլդֆրիդի «Սպասազանգ» կատակերգությունը, սեպտեմբերի 20-ին՝ ռեժիսորներ Լիլիանա Ռոմերոյի, Նորման Ռուիսի «Արևադարձային անտառի հեքիաթներ» անիմացիոն ֆիլմը: Հաջորդ օրերին ցուցադրվելու է Գուստավո Տառետտոյի «Կողմնապատեր», Մարիանո Կոնի, Գաստոն Դուպրատի «Հարևանը», Պաբլո Տրապերոյի «Տոհմը» ֆիլմերը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed