Երևանում կցուցադրվի շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ» ներկայացումը

Հոկտեմբերի 1-8–ը Երևանում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ շարունակում է իր աշխատանքները «Հայ Ֆեստ» միջազգային 13-րդ թատերական փառատոնը: Այսօր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում փառատոնի շրջանակներում կցուցադրվի շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ» ներկայացումը:

Այսօր մամուլի ասուլիսին մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և «Հայ Ֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը կարևորեցին Հայաստանի թատերական կյանքում այս միջոցառման դերը և մեծ պատիվ համարեցին, որ այն ներկայացվելու է Երևանում:

«Գլոբուս» թատրոնի դերասաններ Բերուչե Քանը, Ջոն Դուգալը, Լադի Եմիրուվան, Ֆոբե Ֆիլդեսը կիսվեցին Հայաստանից ստացած իրենց տպավորություններով: Նրանք նաև մասնակցել են Հայաստանում ներկայացվող թատերական ներկայացումներին և շատ հավանել:

«Հիմա պարզ է, թե ինչ հանդիսատեսի համար պետք է խաղանք»,-ասաց Ջոն Դուգալը:

Նա նշեց, որ շեքսպիրյան ավանդույթները շարունակելը շատ կարևոր է և իրենց համար պարտավորեցնող:

Նշենք, որ «Համլետ» շրջագայությունը կանցնի աշխարհի յուրաքանչյուր երկրով: Տասնվեց տղամարդ և կին ճանապարհորդում են բոլոր յոթ մայրցամաքներով և ցուցադրում են իրենց ներկայացումը. այն ներկայացվել է ավելի քան հարյուր քսան երկրներում:

Տարածել`
Share

You may also like...