Երևանում կներկայացվի աշխարհահռչակ բելգիացի մանկական գրքերի հեղինակի «Խնձորապուր» գիրքը

2012 թվականին  լավագույն մանկական գիրք ճանաչված ու Բելգիայում 3 անգամ վերահրատարակված գիրքն արդեն հասանելի է նաև հայ ընթերցողներին:

Առաջին անգամ հայերեն է թարգմանվել աշխարհահռչակ մանկական նկարազարդող-հեղինակ բելգիացի Կլաաս Վերպլանկի «Խնձորապուր» գիրքը: Այն պատմում է հոր և որդու հարաբերությունների մասին՝ փոքրիկի տեսանկյունից:

Վերպլանկի թեթև տեքստերն ու օրիգինալ, տպավորվող նկարազարդումները դարձնում են գիրքը կատարյալ նվեր թե՛ փոքրիկների, և թե՛ մեծերի համար:

Հայ ընթերցողին Վերպլանկի գիրքը հասանելի դարձավ «Ես կարող եմ» ստուդիայի տնօրեն Արևիկ Աստաբացյանի, գործարար Արմեն Կարապետյանի  և թարգմանիչ Սամվել Ղռաթյանի շնորհիվ:
«Գրքի բնօրինակը տեսա «Ես Կարող եմ» ստուդիայում՝ Արևիկի մոտ: Գիրքը թերթելուց մոտ ութ րոպե հետո արդեն մտքումս հղացավ գիրքը հայերեն թարգմանելու գաղափարը: Ինքս ունեմ 4 տարեկան տղա և գրքի թեման շատ հոգեհարազատ թվաց ինձ,- ասում է մասնագիտությամբ սոցիոլոգ, գործարար Արմեն Կարապետյանը,- Սա իմ առաջին տպագրական փորձն է, շահույթ ստանալու նպատակ չկա և հույս ունեմ, որ այս փորձը չի ձախողվի ու ես կշարունակեմ տպագրել հայր­երեխա թեմային նվիրված այլ մանկական գրքեր ևս»:

Վերպլանկի գրքերից ավելի քան 150–ը թարգմանվել են աշխարհի 30 լեզուներով: Նա ստացել է բազում մրցանակներ թե՛ սեփական երկրում, և թե՛ արտերկրում:

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, ժամը 12:00-ին Գաֆէսճեան Արվեստի Կենտրոնում (Կասկադ), ինչպես նաև նոյեմբերի  1-ին ժամը 16:00-ին Էոն ընտենական տարածքում (Պուշկինի և Տերյանի խաչմերուկ):

1209102_474308499342821_817747551_n 1234899_466215820152089_1359370197_n applesauce 2

Տարածել`
Share

You may also like...