Երևանում կկայանա Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը

Երևանում կկայանա Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը: փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Beeline -ի Հայաստանի գրասենյակը և Բրիտանական դեսպանատունը:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա եվրոպական կինոյի դասական ռեժիսոր Քեն Լոուչի «Ես`Դենիել Բլեյք» ֆիլմով, փետրվարի 18-ին ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում։
Նշենք, որ ռեժիսորը արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին:
Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։ Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 18-ից 24-ը Մոսկվա կինոթատրոնում` յուրաքանչյուր օր չորս անգամ։ Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։ Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն ֆիլմեր` նվիրված մարդու իրավունքների թեմային:
Փառատոնի հյուրերն են Քերոլայն Պիրեսը` Nerdero ընկերության տնօրենը, և Սառա Մոսսեսը` Together Films ընկերության տնօրենը: Քերոլայն Պիրեսը դասընթացներ կանցկացնի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների համար փետրվարի 20-ից 24-ը, իսկ Սառա Մոսսեսը դասընթացներ կանցկացնի համալսարանի ուսանողների համար փետրվարի 20-ին և 21-ին:
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ, Հ2, Հ3, Ար, Արարատ, Շողակաթ, Կենտրոն և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Ռադիո Հայը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը, AutoRadio FM 89.7-ը և web.tv-ն:
- Previous Այդ ոչինչը ես եմ. Ավետիք Իսահակյան
- Next 43 տարվա թափառումից հետո Երևանի մնջախաղի թատրոնն իր տանիքն ունեցավ