Երևանում կբացվի «Մեկ երկրի պատկերներ. Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ» ցուցահանդեսը

Սույն թվականի սեպտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Գերմանիայի Մորիցբուրգ արվեստի թանգարանի (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս) և Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցության շրջանակում՝ պատկերասրահում կգործի «Մեկ երկրի պատկերներ. Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ» ցուցահանդեսը:
Կներկայացվեն 21 լուսանկարչի 159 աշխատանք, կցուցադրվի նաև Արևելյան Գերմանիայի 1945—1995 թթ. ժամանակաշրջանն արտացոլող չորս ֆիլմ:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում:
- Previous ԱՄԵՆ ծրագրի մեկնարկը չեղյալ է հայտարարվել և տեղափոխվել 2016թ. ապրիլ
- Next Ֆրանսիայում կայացել է հայ ռեժիսորի ֆիլմի նախնական ցուցադրությունը