Երևանում կայանալու է Սանկտ-Պետերբուրգի կրկեսի ցուցադրությունը

Հայաստանում առաջին անգամ ընթանալու է Սանկտ-Պետերբուրգի «Իմպերիալ» կրկեսի շրջագայությունը։
Ինչպես NEWS.am-ին հաղորդել է Երևանում գիտության եւ կրթության ռուսաստանյան կենտրոնի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը, Երեւանում Սանկտ-Պետերբուրգի կրկեսի շրջագայությունը նվիրված է Հայաստանի ժողովրդական արտիստ, «տխուր աչքերով» ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի հիշատակին:
Ավելի քան 20 վարժեցված կենդանիներ, այդ թվում առյուծներ, կապիկներ, ուղտեր, ձիեր, պոնիներ եւ այլն, ելույթների համար բերվել են Հայաստան: Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կարող են տեսնել հագեցած ծրագիրը կրկեսի բոլոր ժանրերի արտիստների մասնակցությամբ:
Շրջագայությունը տեղի է ունենալու Հայաստանի Մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւանում Ռուսաստանի գիտության և կրթության կենտրոնի աջակցությամբ:
- Previous Աշխարհի ստեղծումը՝ Arnaldo Pomodoro-ի մեկնաբանմամբ
- Next Շամպայնի մառանները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում