Երևանում արգենտինական ֆիլմերի փառատոն է բացվել

Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում սեպտեմբերի 28-ին կայացավ արգենտինական ֆիլմերի 4-րդ փառատոնը, որը տեւելու է մինչեւ հոկտեմբերի 2-ը:

Առաջին ֆիլմի ցուցադրությունից առաջ ունեցած ելույթում Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան գոնսալո Ուրիոլաբեյտիան նշեց, որ Հայաստանի ու Արգենտինայի միջեւ բարձր մակարդակի երկխոսություն է առկա, սակայն չափազանց կարեւոր են նաեւ ժողովուրդների միջեւ հարաբերությունները: Դեսպանի խոսքով, երեք ֆիլմեր (երկուշաբթի,, երեքշաբթի եւ ուրբաթ) առաջին անգամ կցուցադրվեն հայերեն լուսագրերով:

«Վերջին ֆիլմն անիմացիոն է եւ նախատեսված է երեխաների համար: Ժապավենի հեղինակն օսկարակիր ռեժիսոր է: Կարծում եմ՝ երեխաներին դուր կգա ֆիլմը»,- հավելեց Գոնսալո Ուրիոլաբեյտիան:

Նշենք, որ արգենտինական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց «Փեսացու իմ հարսնացուի համար» ուրախ կատակերգության ցուցադրությամբ:

Փառատոնը կազմակերպել է Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը: Մուտքն ազատ է:

Տարածել`
Share

You may also like...