Երևանյան մշակույթ

Երևանն աշխարհի հնագույն և ազգային հարուստ արժեքներ ունեցող քաղաքներից է: Այս մասին են վկայում դարերի և հազարամյակների պատմություն ունեցող,հոգևոր-մշակութային,պատմականու գիտական նշանակության թանգարանները,հուշարձանները և եկեղեցիները:Այս մշակութայինարժեքներից յուրաքանչյուրն ունի յուրօրինակ ու անկրկնելի պատմություն:
Երևանում կան բազմաթիվ թանգարաններ,որոնց մեջ հատկապես առանձնանում են Հայաստանի պատմության թանգարանն ու Հայաստանի ազգային պատկերասրահը՝հայկական պատմության,գրականության ու նկարչության անցյալի վկաներն ու ապագայի առաջնորդները:
Հիմնական մշակութային օջախներից շատերը գտնվում են քաղաքի կենտրոնում: Դրանցից են Օպերայի և բալետի թատրոնը,Երևանի Կոնսերվատորիան,բազմաթիվ թատրոններ,համալսարաններ,ինչպես նաև Մատենադարանը՝հայկական և օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը:
Մայրաքաղաքը հարուստ է նաև պատմաճարտարապետական հուշարձաններով:Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը,որտեղ հայ ժողովուրդը ամեն տարի ապրիլի 24-ին ծաղիկներ է խոնարհում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Հաղթանակ զբոսայգում է գտնվում «Մայր Հայաստան» հուշարձանը,որն աչքի է ընկնում յուրահատուկ ինքնատիպությամբ:
Խոսելով երևանյան մշակույթի մասին պետք է նշել նաև հոգևոր արժեք ներկայացնող եկեղեցիների դերի ու նշանակության մասին, որոնցից են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ,Սուրբ Սարգիս,Սուրբ Գևորգ, Սուրբ Խաչ եկեղեցիները:
Երևանի շենացմանն ու զարգացմանը նպաստել են նշանավոր քանդակագործներ Անդրեաս Տեր-Մարուքյանը,Երվանդ Քոչարը,Արա Սարգսյանը, Արա Հարությունյանը, Լևոն Թոքմաջյանը և ուրիշներ:
Ըստ Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծի,Երևանի բոլոր գլխավոր պողոտաների մտովի շարունակությունը տանում է դեպի պատմական Արարատ լեռ: Երևանի պատմական կենտրոնի գրեթե բոլոր շինությունները կառուցված են վարդագույն տուֆից,ինչի շնորհիվ քաղաքը ստացել է Վարդագույն մայրաքաղաք անվանումը:
Զարգացնենք հայկական մշակույթը՝չմոռանալով պահպանել ազգային ակունքները:
Դարեր են եկել, անցել, գնացել, բայց Երևանը նույնն է մնացել…
Անդրադարձը՝ Գայանե Հարոյանի
- Previous Ես և Աստված բարևում ենք իրար, բայց չենք խոում. Վոլտեր
- Next Երիտասարդ հայուհին վերադարձել է Հայաստան հաղթանակով