«Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016»-ը սկսված է

????????????????????????????????????

ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի հետ, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այսօր տեղի ունեցավ «Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016» երրորդ համահայկական մրցույթ-ցուցահանդեսի բացումը, որին իրենց աշխատանքներն էին ներկայացրել Հայաստանի և Սփյուռքի հայազգի ճարտարապետները, ճարտարապետական արվեստանոցներն ու ճարտարապետական բուհերի ուսանողները: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին և ելույթով հանդես եկան Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետ, հանձնախմբի նախագահ Արմեն Ղուլյանը:

Անուշ Տեր-Մինասյանը բացման խոսքում անդրադարձավ ցուցահանդեսի առանձնահատկություններին.

«Այսօրվա ցուցահանդեսի համար կա մի շատ կարևոր ասպեկտ՝ մրցույթին մասնակից տարբեր երկրներից ժամանած հայ ճարտարապետների ներկայությունը: Նրանցից յուրաքանչյուրի հետևում կանգնած են դարերն ու հազարամյակները և այն կարևոր ավանդական սկզբունքները, որ ունեցել է հայկական ճարտարապետությունը: Այս ամենը կարևոր է նրանով, որ բերում է ազգային մտածողության, որը կարող է օգտակար լինել ցանկացած երկրում ստեղծագործող ճարտարապետին՝ հարստացնելով տվյալ երկրի ճարտարապետությունը»:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

Ճարտարապետ, հանձնախմբի նախագահ Արմեն Ղուլյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ այսուհետ կազմակերպվող ցուցահանդեսին հնարավորություն կլինի ներառել ավելի ընդգրկուն թվով երկրներ, այնուհետև տեղեկացրեց ընթացիկ մրցույթում առկա անվանակարգերի ու ներկայացված նախագծերի մասին.

«Մրցույթն ունենալու է 7 անվանակարգ՝ լավագույն հասարակական շենք, լավագույն բնակելի շենք, լավագույն ինտերիեր, երիտասարդ մասնակից և այլն: Մրցույթ-ցուցահանդեսին իրենց աշխատանքներն են ներկայացրել հայ ճարտարապետները՝ աշխարհի 75 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Արցախից, Իտալիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Լիբանանից, Քաթարից և այլ երկրներից, այդ թվում՝ ճարտարապետական արվեստանոցներն ու ճարտարապետական բուհերի ուսանողները: Ներկայացված են բազմաֆունկցիոնալ համալիրների, բազմաբնակարան բնակելի շենքերի, հուշարձանների, կամուրջների, ինչպես նաև առանձնատների նախագծեր»:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն իր ելույթում անդրադառնալով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակին՝ նշեց. «Մենք ունեցել ենք բազմաթիվ շրջանավարտներ, ովքեր կառուցել են մեր հանրապետությունը և հիմա էլ կառուցում են: Համալսարանի 95 ամյակին արդեն հասանելի կլինեն այն ամենը, ինչ մեր երազանքն էր, ինչը մենք միշտ ցանկացել ենք ունենալ՝ հիդրոտեխնիկների համար՝ քիմիական, ֆիզիկական լաբորատորիաներ, և վերջապես՝ ճարտարապետների համար՝ արվեստանոցներ, որտեղ նրանք կկարողանան պատրաստել իրենց մանրակերտները: Մի տեղ, որտեղից ուսանողը չի ցանկանա հեռանալ, անգամ, եթե ծույլ լինի»:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

Տեղեկացնենք, որ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկած «Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016»-ն այցելուների համար կգործի մինչև տարեվերջ:

Նյութի աղբյուրը՝ 168.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed