Երևանյան խրոնիկա. Օպերա

Հեղինակ Վադիթեր Գիշյան
Յուրաքանչյուր երևանցի մի առանձին Երևան է՝ իր մարդկային պատմությունով, ինքնատիպ կոլորիտով, թողած անունով ու համբավով:
Հիրավի, ժամանակներն անցնում են, մարդն ու իր պատմությունը՝ նույնպես, սակայն այն հինավուրց բնօրրրանը, հայ ժողովրդի Վարդագույն մայրաքաղաքը,
Մարդկության քաղաքակրթության ակունքը, Հռոմից էլ հին քաղաքամայրը շարունակում է ապրել՝ մեծացողի հետ ծերանալով, երիտասադրի հետ ջահել մնալով:
Եվ այստեղ ամեն մի անկյուն, քար ու շենք, բակ ու այգի իր ստեղծման պատմությունն ունի:
Ինչպես օրինակ՝ Կասկադը, «Մոսկվա» և «Նաիրի», «Երևան» կինոթատրոնները, «Անահիտ», «Կազիրյոկ», «Սկվազնյաչոկ», «Պոպլավոկ» սրճարանները, Սունդուկյանի, Պարոնյանի անվան թատրոնները, Պատանի հանդիսատեսի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
Ահա այստեղ էլ կանգ կառնենք.
Ֆլամանդացի նկարիչ Փիթեր Բեյքերի կտավից մի կտորը հիշեցնող Երևանի Օպերայի ակադեմիական թատրոնն ըստ Ալեքսանդր Թամանյանի նախագծի՝ գտնվելով Երևանի կենտրոնում, պետք է լիներ մայրաքաղաքի ամենաբարձր շինությունը:
Այստեղ կարծես կենտրոնանում է Երևանի գույնը, մայրաքաղաքային համայնապատկերը: Բակը մշտապես լեցուն է տեղաբնակներով ու զբոսաշրջիկներով:
1931-1939 թթ. Թամանյանական նախագծով և Վարդան Զաքարյանի ինժեներական անմնացորդ աշխատանքի շնորհիվ կառուցված օպերայի շենքը ներառում է հայկական մշակույթին հատուկ բոլոր տարրերը, որի «պատերը զարդարում են հայկական խորհրդանիշ հանդիսացող նռներն ու խաղողները, ինչպես նաև թատրոնի խորհրդանիշ դիմակները: Զարմանալին այն է, որ դիմակներից ոչ մեկը չի կրկնվում, բոլորը տարբեր են:
Հուշագրավ են սափորների տեսքով կառուցված բազրիքները, որոնք հայկական մարմարից են. դրանք օգտագործվել են Մայր տաճարի շինության մեջ: Ինչպես նաև պատերի զարդանախշերը՝ կրկին նռան ու խաղողի խորհրդանիշներով: Այս շինության թե ներսում, թե դրսում ամեն ինչ հայկական է:
Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում է գտնվում 1963 թվականին կառուցված՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկու հեղինակած չորս գործողությամբ բալետի անունը կրող լիճը. երևանյան այս անկյունը բոլորիս հիշողությունների մեջ առանձնահատուկ է իր նշանակությամբ:
Այո, դուք չեք սխալվում. մեծ ու փոքր երևանցիների սիրելի Կարապի լիճն է՝ 2400 խմ ջրատարողությամբ, 1200 քմ մակերեսով, լիճը մարդաշատ է ոչ միայն ամռանը՝ իբրև «հովանոց» ամռան տապից շոգած անցորդների համար, այլև՝ ձմռանը. սկսած 2005 թվականից՝ լիճը վերածվում է սահադաշտի՝ հուշելով մոտալուտ Ամանորի մասին:
Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է:
Դեռևս խորհրդային տարիներին լճում ապրել են սպիտակ և սև կարապներ, որոնք 90-ականների սկզբին վերացան։ Իսկ ահա 2009 թվականին Երևանի քաղաքապետի հրահանգով Կենդանաբանական այգուց «Կարապի լիճ» ջրավազան է տեղափոխվել երկու կարապ։
Կարապի լճի տարածքում է գտնվում Առնո Բաբաջանյանի հուշարձանը` «Մեղեդի» քանդակը։
Օգտագործվել են հեղինակային, «Արմենպրես», «Մեդիամաքս» լրատվական գործակալությունների, ռեժիսոր, հեռուստամեկնաբան Էդգար Էլբակյանի արխիվյային լուսանկարները
- Previous Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը՝ Լիզերլին, սիրո հզորության մասին
- Next Համբերությունը ձեռք են բերում փորձությունների ժամանակ. Մայր Թերեզա