«Երևանյան թմբուկներ» [խումբը ելույթ ունեցավ Աթենքում

«Երևանյան թմբուկներ» խումբը մայիսի 18-19 մասնակցեց Հունաստանի մայրաքաղաք Աթենքում առաջին անգամ անցկացվող «Ամֆիոնիա» միջազգային ռազմական, երաժշտական փառատոնին։ Խմբի ելույթը մեծ ջերմությամբ և ոգևորությամբ ընդունվեց տեղի հանդիսատեսի և արտերկրից ժամանած հյուրերի կողմից։

Հիշեցնենք, որ  «Երևանյան թմբուկներ» խումբը՝  «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի ղեկավարությամբ՝ մայիսյան հաղթանակների, Առաջին հանրապետության 100-ամյա և Երևանի 2800-ամյա հոբելյաններին նվիրված համերգաշարեր կունենա եվրոպական մի շարք երկրներում և քաղաքներում՝ այդ թվում Միլանում՝ մայիսի 20-22, Լիոնում՝ 23-26, Փարիզում՝ 27-29, Բրյուսելում՝ մայիսի 30-ից հունիսի 2-ը։

Yerevan Drums-ի լուսանկարը:

 

Աղբյուրը՝  menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed