«Երևանյան ամառ». քաղաքապետարանը լուսանկարների մրցույթ է կազմակերպում

«Երևանյան ամառ 2014» միջոցառումների շրջանակում հունիսի 3-ից մեկնարկում է «Երևանյան ամառ» խորագրով լուսանկարների մրցույթը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշվում է, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ իրենց լուսանկարներն (JPEG, 72-300dpi, 1200px-3000px) ուղարկելովtourism@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Ավելի լավ Երևան» էջով: Հաղթողը կորոշվի ֆեյսբուքյան քվեարկության արդյունքներով: Նկարները կարելի է ուղարկել մինչև հուլիսի 3-ը: Արդյունքները կամփոփվեն հուլիսի 12-ին՝ լուսանկարիչների միջազգային օրը, Սիրահարների այգում:
Առավել մանրամասն տեղեկությունների համար Երևանի քաղաքապետարանը տրամադրել է հեռախոսահամար՝ 514-230։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Երևանյան ամառ». քաղաքապետարանը լուսանկարների մրցույթ է կազմակերպում”

Leave a Reply

Your email address will not be published.