Երևանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն ՀՈԱԿ-ի բարեգործությունը

2011 թվականից Երևանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը, ոգևորվելով «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի անչափ գնահատելի բարեգործությունից, տարեվերջյան հաշվետու համերգները անցկացրեց հենց «Բարեգործություն» խորագրով՝ ողջ հասույթը փոխանցելով քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար ստեղծված հիմնադրամին: Այս միջոցառումը անցած ստեղծագերծական տարիների ամփոփումն էր և գալիք նորանոր ձեռքբերումների սկիզբը: Կենտրոնը հպարտանում է իր մանկավարժների բազմավաստակ տարիների փորձով, որոնցից շատերը շարունակում են իրենց ուսուցիչների ստեղծած գործը: Այսօր կենտրոնն ունի ավելի քան 1350 աշակերտ, շուրջ 48 աշխատակից, 7 տիպի շուրջ 38 խումբ, դասարան, ստուդիա:
Լուսանկարները՝ ELO Studio.
- Previous Բեյոնսեն կխաղա Բրեդլի Քուփերի ֆիլմում
- Next ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին