Երևանի ԹԿԻ ռեկտորի պաշտոնում հաստատվել է Դավիթ Մուրադյանը
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորի պաշտոնում հաստատվել է Դավիթ Մուրադյանը: Քվեարկության արդյունքներն, այսօր՝ հուլիսի 17-ին, կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Մուրադյանը ռեկտոր է նշանակվել այս տարվա հունիսի 2-ին:
Դավիթ Մուրադյանը գրող և կինոգետ է, դերասան Էդվարդ Մուրադյանի որդին: Նա կինոյի պատմություն և սցենարային արվեստ է դասավանդում Թատրոնի և կինոյի ինստիտուտում, մի քանի գրքերի և բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև մի շարք սցենարների և կարճամետրաժ վավերագրական ու խաղարկային ֆիլմերի հեղինակ է: Մուրադյանը երկար տարիներ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես սցենարային խմբագրական հանձնաժողովի անդամ, ապա որպես գեղարվեստական ծրագրերի հարցերով փոխտնօրեն: Տարբեր տարիների նա Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կինոյի մասին տարբեր հաղորդումներ է վարել:
- Previous Պարել, ինչպես Մեդդի Զիգլերը
- Next Disney-ը ընտրել է Մաուգլիի դերակատարին «The Jungle Book»-ի էկրանավորման համար