Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 19-ին

Այս տարի մայրաքաղաքն իր տոնական տրամադրությանը կանցնի դեկտեմեբրի 19-ին:  Կմիացվեն մայրաքաղաքի և  գխավոր տոնածառի բոլոր լուասյին ձևավորումները:   Այս մասին դեռևս օրեր առաջ  լրագրողների հետ հանդիպմանն աասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

«Երևանի քաղաքապետարանի ունի մի շարք նախաձեռնություններ, որոնք միտված են Ամանորի և Սուրբ Ծննդյան միջոցառումներին։ Նախ` ասեմ, որ մենք պատրաստել ենք բուկլետներ, որոնք բաժանվելու են հանրային ամենատարբեր մարդաշատ վայրերում, որպեսզի մեր քաղաքացիները տեղեկացված լինեն։ Ամբողջական ծրագիրը կտեղակայվի նաև համապատասխան կայքերում, ֆեյսբուքյան էջում։ Կստեղծվեն և կհեռարձակվեն տարբեր տեսահոլովակներ ռադիոյով և հեռուստաընկերություններով, որպեսզի մեր հասարակությունը նաև այդպես տեղեկանա տեղի ունեցող բոլոր միջոցառումների մասին։ Այստեղ զ ետեղված են ոչ միայն քաղաքապետարանի կողմից անցկացվող միջոցառումները, այլ նաև առկա են մի շարք մասնավոր ընկերությունների և անհատների  իրականացրած ծրագրեր։ Մենք փորձել ենք օգտակար լինել նաև նրանց»:

Քաղաքապետի տեղակալը հավելեց  նաև,  որ որոշ ծրագրեր արդեն սկիզբ առել են՝ Հյուսիսային պողոտայում ամանորյա տոնավաճառի և սահադաշտի բացման արարողություններն արդեն տեղի են ունեցել։

«Երևանի 12 վարչական շրջաններում գտնվող բոլոր կենտրոնական տոնածառերը, մայր տոնածառը և ամբողջ քաղաքի տոնական լուսային ձևավորումները կմիացվեն դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին։ Այսպիսով, կմեկնարկեն տոնական ամանորյա միջոցառումները»,– ասել է Ա. Սուքիասյանը։

Նրա խոսքով` այս տարի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցող միջոցառումը կտևի մինչև հունվարի 1-ը` ժամը 01:00-ը։ Մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 02:00-ը։

Այս տարի միջոցառումների զգալի հատվածը տեղի կունենա Ազատության հրապարակում։ Միայն դեկտեմբերի 31-ին կայանալիք տոնակատարությունը՝ «Գալդ բարի, Նոր Տարի» խորագրով, տեղի կունենա հանրապետության հրապարակում։ Կլինի տոնական մեծ ծրագիր նշանավոր էստրադային երգիչների և խմբերի մասնակցությամբ։ Հունվարի 5-ին երեխաների համար կլինի խոշոր ծրագիր Ազատության հրապարակում։ Իսկ հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը, լինելու է ավանդական տոնածիսական հետաքրքիր միջոցառում, որն իրականացվում է Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ։

Հունվարի 13-ին կամփոփվեն բոլոր ծրագրերը և կրկին Ազատության հրապարակում «Հին Նոր Տարի» խորագրի ներքո տեղի կունենա տոնական մեծ ծրագիր գեղեցիկ հրավառությամբ։

«Լինելու են նաև սոցիալական ծրագրեր։ Շուրջ 4000 երեխա կայցելի մեր թատրոններ՝ ներկայացումներ դիտելու, 40.000 երեխա, այդ թվում` մանկապարտեզներ այցելողները, կստանան ամանորյա քաղցրավենիքի փաթեթներ»,– ասաց Արամ Սուքիասյանը

Տարածել`
Share

You may also like...