Երվանդ Մանարյանի «Հայկ եւ Բել» տիկնիկային ներկայացումը կշրջի Արցախում

 Շուշիի, Մարտակերտի, Քարվաճառի, Հադրութի, Մարտունիի, Ասկերանի, Թալիշի շուրջ 7500 երեխաների համար «Հայկ նահապետից մինչև Շուշի» խորագրով ծրագրի շրջանակներում կներկայացվի Երվանդ Մանարյանի «Հայկ եւ Բել» տիկնիկային ներկայացումը։ Շրագիրը իրականացվում է  «Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» մշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում։

Նշենք, որ օգտագործվող տիկնիկները պատրաստվել են հենց երեխաների ջանքերով՝ նախապես հայտարարված մրցույթի միջոցով։ Երեխաների կողմից ներկայացվել են հերոսների էսքիզների տարբերակներ, ընտրվել են լավագույնները։ Այնուհետեւ տիկնիկագործների հետ մասնակցել են տիկնիկների պատրաստման գործընթացին։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed