Երջանկության Ձեր բանաձևը. 20 խորհուրդ մասնագետներից

1. Մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, երբ զբաղված են ինչ-որ բանով: Զբաղվածությունն ինքնին հոգեբանական դրական տրամադրվածություն է տալիս:

2. Երջանկություն, ցասում, տխրություն, վախ, զզվանք եւ զարմանք. դրանք վեց ամենակարեւոր հույզերն են: Այն հույզերն են, որոնք մենք ամենից հաճախ ենք արտահայտում եւ որոնք մեզ վրա առավել մեծ ազդեցություն են թողնում:

3. Շոկոլադը մեր մարմնին ստիպում է արտազատել նույն հորմոններն, ինչ սիրո զգացումը:

4. Մարդիկ ավելի ազնիվ են դառնում, երբ հոգնածություն են զգում:

5. 20 վայրկյան տեւողությամբ գրկախառնությունը երկու մարդու մարմնին ստիպում է կապվածության եւ վստահության հորմոններ արտազատել:

6. Հետազոտությունները ցույց են տալիս, որ հեռախոսի կորուստն այնքան ուժեղ խուճապ է առաջացնում ժամանակակից մարդկանց մոտ, որ դա համեմատելի  է կլինիկական մահեր ապրելու հետ:

7. Դուք ավելի տրամաբանող եք դառնում, իսկ ձեր խելքը` ավելի կարգավորված, երբ խոսում եւ մտածում եք ձեզ համար օտար լեզվով:

8. Կույրերի մոտ երբեք շիզոֆրենիա չի զարգանում:

9. Ժամանակակից աշակերտները տագնապի նույն մակարդակից են տառապում ինչը դեռեւս 1950-ականներին պատճառ էր դառնում մարդկանց հոգեբուժական կլինիկաներում բանտարկելու համար:

10. Երբ մարդկանցից մեկը ձեզ չի ընդունում, դա ձեզ ստիպում է այնպես զգալ, ասես ձեր ինչ-որ տեղը ցավում է:

11. Ձեր խելքը թափառում է ժամանակի մոտ 30 տոկոսում:

12. Ձեր ամենավատ հիշողություններն ամենայն հավանականությամբ իրական չեն: Անցյալի ամեն ինչը ձեզ ավելի լավ է թվում, քան իրականում եղել է:

13. Առաջընթացի նույնիսկ պատրանքը մարդկանց խթանում է շարունակելու աշխատել մտածածի վրա:

14. Մի շարք երկրներում ինտերնետային կախվածությունը հոգեկան խանգարում է համարվում:

15. Դուք չեք կարող միաժամանակ մի քանի գործ անել: Վերջակետ:

16. Ձեր ենթագիտակցությունն արդեն գիտե բոլոր հարցերին պատասխանները: Պետք է ընդամենը լավ քրքրել այն:

17. Որքան էլ շփվող մարդ լինենք, մեր միջի նույնիսկ ամենավառ մարդիկ ի վիճակի  են կապ պահպանել շրջապատի  ոչ ավելի, քան 150 մարդու հետ:

18. Երբ դուք վերհիշում եք անցյալի իրադարձությունները, ուղեղն ամեն անգամ վերաձայնագրում  է դրանք: Այսինքն, որքան ավելի հաճախակի եք վերհիշում ինչ-որ բան, այնքան պակաս ճշգրիտ են ձեր «ձայնագրությունները»:

19. Տեղեկությունների փոքր կտորներն ավելի լավ են հւշվումԼ Ահա թե ինչու են այդքան աչդյունավետ ցուցակ հոդվածները:

20. Բոլոր հիշողությունները ժամանակի ընթացքում աղավաղվում են:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed